Ավարտել է Թբիլիսիի Պետրաշևսկու անվան առևտրի ուսումնարանը, զբաղվել է գեղանկարչությամբ։ 1924 թ. «Երկաթգիծ» ֆիլմի համար գեղագիտական վայրեր փնտելու նպատակով Թբիլիսիից Ալավերդի է այցելում վրացական «Պետկինո» կինոստուդիայի ռեժիսոր Վլադիմիր Բարսկին, որտեղ նկատում է երիտասարդ Թադևոսյանին և որոշում հրավիրել հայ գեղեցկուհուն ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների ժամանակ բացահայտվում է Մարիայի դերասանական տաղանդը։ 1926 թ. Համո Բեկնազարյանը հրավիրում է Մարիա Թադևոսյանին «Հայֆիլմ», «Զարե» ֆիլմի նկարահանումներին և առանց նախնական փորձերի նկարահանում է դերասանուհուն գլխավոր դերում։ Զաքարի Բերիշվիլիի «Ամպերի թաքստոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին հիվանդանում է տուբերկուլյոզով։ Մարիա Թադևոսյանը մահանում է 1930 թ. մայիսի 1-ին, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 169)։